Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը օգոստոսի 23-ին ընդունել է Պամելա Ստատակիսին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ, եւ գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոման Պարամոնովին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել Պամելա Ստատակիսին արդյունավետ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նոր ղեկավարությանը կհաջողվի իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Ռոման Պարամանովը պատմել է գրասենյակի մոտ ապագայում պլանների մասին` նշելով, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է ԼՂՀ-ում մարդասիրական ծրագրերի իրականացումը:
Վասիլի Աթաջանյանը հանրապետության իշխանությունների անունից պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեությանը:




























