Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ընդլայնել ԵՄ-ն՝ ներառելով Արևմտյան Բալկանները, Ուկրաինան և Մոլդովան, իսկ ավելի ուշ՝ Վրաստանը։
«Ես կողմ եմ Եվրամիության ընդլայնմանը եւ Արեւմտյան Բալկանների պետությունների, Ուկրաինայի եւ Մոլդովայի, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաեւ Վրաստանի ընդգրկմանը»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Պրահայի համալսարանում:





























