Օգոստոսի 22-ին, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային,որը բախման հետեւանքով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել ձորը:
Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զոհեր եւ վիրավորներ չկան:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ վթարի վայրից փախուստի դիմած «Ջիփի» վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է քննություն:




























