Վրաստանում ձերբակալել են երկու երիտասարդների, որոնք, ըստ Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի, օգոստոսի 19-ին հարբած վիճակում մտել են Թբիլիսիի Հավլաբար թաղամասի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ ագրեսիվ ու անհարգալից վարք են դրսեւորել եկեղեցու նկատմամբ:
Վրացական ոստիկանությունն արդեն քննչական գործողություններ է իրականացնում: Եկեղեցու աշխատակիցներն ու ականատեսները ցուցմունքներ են տվել, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, սակայն չի նշվում, թե որ հոդվածով: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնել է, որ այժմ սպասում են արդյունքներին:




























