Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հայտարարել է Իրանում 3+3 ձեւաչափով հաջորդ հանդիպման մասին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք դեսպանների այցի ժամանակ Իրանի դեսպանն ասել է, որ «տարածաշրջանային 3+3 ձեւաչափը, որն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, լավ հնարավորություն է տարածաշրջանի երկրների կողմից տարբեր նախաձեռնությունների համատեղ իրականացման եւ քայլերի համակարգման համար»։ «Այդ նախաձեռնությունը շատ հաջող էր։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա մինչեւ տարեվերջ արդեն Իրանում»,- ասել  դեսպանը։