ԱԷՄԳ-ի առաքելությունը մեկնել է Զապորոժիեի ատոմակայան, հայտնել է կազմակերպությունը։ Այն գլխավորում է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱԷՄԳ-ի փորձագետները օգոստոսի 29-ին Կիեւ պետք է ժամանեն։
«Հենց այն փաստերը, որոնք կհավաքվեն գործարան այցի ժամանակ, անհրաժեշտ կլինեն ԱԷՄԳ-ին, որպեսզի միջուկային անվտանգության եւ ֆիզիկական անվտանգության ռիսկերի անկախ գնահատում կատարի»,- ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ: Կազմակերպության փորձագետները պետք է գնահատեն գնդակոծության ժամանակ կայանին հասցված վնասը, անվտանգության մակարդակը եւ ուկրաինացի մասնագետների պահման պայմանները։
Ըստ The Wall Street Journal-ի տեղեկատվության՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի ստուգումը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։
Ռուս զինվորականները մարտից վերահսկում են Զապորոժիեի ատոմակայանը, որը ամենամեծն է Եվրոպայում։ Այնտեղ շարունակում են աշխատել «Էներգոատոմ»-ի ուկրաինացի մասնագետները։ Օգոստոսից կայանը պարբերաբար գնդակոծվում է։ Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրվում են միմյանց գնդակոծելու մեջ։ Միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ կայանի գնդակոծումը կարող է հանգեցնել միջուկային աղետի։ 42 երկրներ կոչ են արել Ռուսաստանին վերադարձնել կայանը ուկրաինական վերահսկողության տակ՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար, գրում է «Կոմերսանտը»։





























