Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ամերիկյան Boeing CH-47 Chinook մակնիշի 14 ուղղաթիռ է գնելու, հաղորդում է բրիտանական Guardian-ը:

Գործարքի ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ ֆունտ: Պայմանագրի մեջ մտնում է նաեւ ուղղաթիռների 5-ամյա սպասարկումը: Բրիտանական սպառազինության մեջ առկա Chinook ուղղաթիռների ընդհանուր թիվը հասնում է 60-ի:

Ավելի վաղ Բրիտանիայի ռազմական օդուժը դժգոհում էր օդային պարկի անբավարար քանակությունից Աֆղանստանում մարտեր մղելու համար: Նշվում էր, թե մարտերի համար պիտանի են 40 ուղղաթիռներից միայն 17-ը:

Նոր ուղղաթիռները Աֆղանստանի մարտերին չեն մասնակցի, քանի որ սպառազինության կտրվեն 2014-ից, 2 տարվա ընթացքում: