Եգիպտացի հաքերը կոտրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կայքը եւ նրա գլխավոր էջին տեղադրել է եգիպտական զինվորների նկարը, որոնք 1973-ին դրոշ են տնկում Սինայի թերակղզու վրա, հաղորդում է MIGnews-ը:

Հաքերը, ում հաջողվել է կոտրել Նեթանյահուի աջը, գրել է «Հակասիոնիզմ» եւ հավելել է. «Եգիպտոսը մեծագույն քաղաքակրթություն է, որ ստեղծվել է 7 հազար տարի առաջ, բայց Իսրայել ահաբեկչական պետությունը գողացել է պաղեստինյան հողերն ու սպանում է երեխաներին:

Բայց իմացեք, որ դուք եւ ձեր պետությունը զրո եք, զրո, զրո»:

Իսրայելի վարչապետի կայքը վերականգնվել է հարձակումից 20 րոպե անց: Հարձակումն իրականացվել էր Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ սահմանային միջադեպից հետո: