Բրազիլական դատարանը Google ընկերությանը տուգանել է 145 հազար դոլարով:

Ինչպես հաղորդում է CNews-ը,  պատճառն այն է, որ Google-ը հրաժարվել է բացահայտել այն երեք բլոգերների անունները,  որոնք քննադատել էին բրազիլական Վարզեա Ալեգրիի քաղաքապետին, եւ դա այն դեպքում, երբ  քաղաքապետն անձամբ է դիմել դատարան ու համացանցային հսկայից պահանջել Blogger պլատֆորմից ջնջել ակտիվիստների էջերը:

Դատարանի որոշմամբ այդ մերժման համար  Google-ի բրազիլական ստորաբաժանումից պետք է վճարվի 141 հազար դոլար: Եւս 3,1  հազար դոլար ընկերությունը պետք է վճարի դատարանի նախորդ որոշումներին չենթարկվելու համար:

Նշենք, որ Google-ը կտրուկ հրաժարվում է նման պահանջների կատարումից` վկայակոչելով  խոսքի ազտության իրավունքն ու իր ծառայության կանոնադրությունը: