Պաշտոնական Նյու Դելին կրկին շահագրգռություն է հայտնել Իրանի եւ Պակիստանի տարածքով գազատարի շինարարության մեջ, գրում է Tehran Times-ը` վկայակոչելով Tribune India-ն:

Նշենք, որ ավելի վաղ ասվում էր, թե Հնդկաստանը որոշել է թողնել Իրան-Պակիստան-Հնդկաստան (IPI) գազատարի նախագիծը եւ միանալ Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան (TAPI) նախագծին, որին աջակցում է ԱՄՆ-ը: Ի պատասխան Իրանն ու Պակիստանը նշել էին, թե Հնդկաստանին նախագծում կարող է փոխարինել Չինաստանը:

Վերջին տվյալներով, հնդկական կողմն ասել է, թե իրենք չեն մերժել մասնակցությունը, մնում է միայն ճշտել տեխնիկական դետալները: