ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ ԱՊԱ-ն հայտնում է, որ տեղեկությունը տարածել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման օրակարգը, հայտնում է պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվել էր Շառլ Միշելի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։




























