Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ կղզու ազգային բանակը նախազգուշական կրակ է բացել Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ ) անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Գործակալության տվյալներով՝ չինական անօդաչու թռչող սարքը մտել է Ցզինմեն կղզու արգելված ջրեր։ Թայվանի ղեկավար Ցայ Ինվենը հայտարարել է չինական ինքնաթիռների դեմ ժամանակին միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կղզու զինվորականները նախազգուշացում են արել այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարք են նկատել արգելված ջրերում: Ինքնաթիռը մնացել է օդում, որից հետո թայվանական ուժերը մի քանի ուղիղ կրակ են արձակել։ Այնուհետեւ անօդաչու սարքը հեռացել է, հայտնում է «Կոմերսանտը»։

Չինաստանը օգոստոսի սկզբից զորավարժություններ է անցկացնում՝ ի պատասխան Թայվան ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կատարած այցերի։ ՉԺՀ-ն կղզին համարում է իր տարածքը, իսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների այցերը, կառավարության կարծիքով, «մեկ Չինաստանի» քաղաքականության խախտում են։ Օգոստոսի 28-ին ՉԺԱԲ-ի արեւելյան գոտու ստորաբաժանումները բարձր պատրաստականության են բերվել՝ Թայվանի նեղուցով ամերիկյան հածանավերի անցման ֆոնին։ ՉԺԱԲ-ը նաեւ հայտարարել է կղզու շուրջ կանոնավոր օդային պարեկություն իրականացնելու մասին: Politico-ն հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը ծրագրում է 1,1 միլիարդ դոլարի զենք վաճառել Թայվանին։