Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կառավարվող հրթիռի վիդեոկադրերը, հայտնում է Associated Press-ը։ «Գադերը» (պարսկերենից թարգմանաբար «ընդունակ») 200 կմ ազդեցության շառավիղ ունի եւ նախատեսված է ծովային թիրախների համար։
«Հակառակորդը իր համար լավագույն պաշտպանական միջոցը կընտրի, եթե չհամարձակվի ներխուժել։ Թշնամին պետք է ոչնչացվի իր հողում, այլ ոչ՝ Թեհրանի երկնքում»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ չկոնկրետացնելով, թե որ երկրին նկատի ունի։
Նշենք, որ Իրանը կառավարվող հրթիռներ ստեղծել էր դեռ 2010 թվականին, սակայն դրանք ազդեցության ավելի փոքր շառավիղ ունեին։




























