Մարտական ​​ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar ընկերությունը Սամսունում TEKNOFEST KARADENİZ ցուցահանդեսին ներկայացրել է Bayraktar Kızılelma հարվածային ԱԹՍ-ի նախատիպը, հայտնում է Անատոլիական գործակալությունը։

Օգոստոսի 30-ին Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում առաջին անգամ ներկայացվել է Bayrak Makina-ի կողմից մշակված Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական ինքնաթիռը։

Տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարի խոսքով՝ նոր ԱԹՍ-ն հագեցած է ռեակտիվ շարժիչով եւ կառավարման ժամանակակից սենսորներով։ Այն «ագրեսիվ մանեւրելու» ունակություն ունի, ինչպես նաեւ օժտված է արհեստական ​​բանականությամբ։

Մարտական ​​մեքենան ներկայացվել է Թուրքիայի Սեւ ծովի ափին TEKNOFEST KARADENİZ ավիատիեզերական փառատոնի շրջանակներում։

ԱԹՍ-ն նախատեսվում է արտադրել նաեւ այն գործարանում, որը Baykar Makina-ն պատրաստվում է կառուցել Ուկրաինայում։ Kizilelma-ի առաջին թռիչքը նախատեսված է 2023 թ.