Իրանում վարժանքների ժամանակ առաջին անգամ կիրառվել է Karrar ռեակտիվ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ի նոր տարբերակը՝ վեցփողանի գնդացիրով։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Dambiev Telegram ալիքը։
Նշվում է, որ հարվածային ԱԹՍ-ի նոր տարբերակը 7.62 մմ տրամաչափի Akhgar գնդացիր է ստացել։ Կադրերում ցուցադրված է ԱԹՍ-ի արձակումն ու կրակոցը գնդացիրից։
Karrar ԱԹՍ-ի հիմնական տարբերակի մշակումը սկսվել էր 2008-ին։ Սարքը Toloue-4 տուրբոռեակտիվ շարժիչ է ստացել, որն ժամում 900 կիլոմետր թռիչքի առավելագույն արագություն է ապահովում։ Karrar-ը կարող է ռումբեր եւ հրթիռներ կրել:





























