Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպման բացման ֆոտոշարքը կրկին խոսուն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ հավելել է. «Կրկին ասում եմ, որ պարտության պատճառ ու սիմվոլ դարձած էակը իրավունք չունի շարունակել բանակցել։
Այստեղ նորից ամեն ինչ պարզ է արդեն լուսանկարներից։
Body-language պարզապես աղաղակում է այդ մասին։
Երեկոյան սպասենք հերթական պարտվողական հաղորդագրությանը»:





























