Օգոստոսի 26-ին Երեւանում` iStore խանութի կողմից պաշտոնապես կսկսի Apple iPad 2-ի վաճառքը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեց iStore-ի տնօրեն Էռնեստ Մարդոյանը:
Apple-ը երկրորդ սերնդի iPad-ը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց 2011թ. փետրվարին Սան Ֆրանցիսկոյում: Մայիսին այն պաշտոնապես ներկայացվել է Ռուսաստանում:
iStore-ը հանդիսանում է Հայաստանում Apple-ի Authorised Reseller-ը: Սա նշանակում է, որ այս խանութը Apple-ի կողմից իրավունք է ձեռք բերել Հայաստանում սպառողներին ներկայացնելու Apple-ի արտադրանքը (iMac, MacBook Pro, MacBook Air, Mac Pro, iPod,…):
iPad 2-ի վաճառքի օրվանից iStore խանութում կարելի է ոչ միայն գնել սարքը, այլեւ պլանշետի օգտագործման ուսուցում անցնել, իրականացնել բոլոր անհրաժեշտ կարգավորումները` iPad 2-ով ավելի հարմարավետ աշխատելու համար, նաեւ խորհրդատվություններ ստանալ խանութի մասնագետների կողմից եւ երաշխիքներ APPLE-ի ողջ արտադրանքի համար:
Նշենք, որ երեւանյան մի շարք խանութներում արդեն իսկ վաճառվում են iPad-ներ: Է. Մարդոյանի խոսքով` այդ խանութներից ոչ մեկը Apple-ի կողմից հավաստագրվածչեն:
iStore-ի տնօրենը համոզված է, որ 21-րդ դարի ամենահայտնի տեխնոլոգիական նվաճումներից մեկը պաշտոնակական ներկայացումից հետո հայ սպառողների շրջանում մեծ պահանջարկ կվայելի:
iPad-ը համարվում է սենսորային տեխնոլոգիաների վերջին նվաճումը: iPad 2-ը առաջին սերնդի սարքավորման համեմատ ունի մի շարք առավելություններ. ավելի բարակ է, թեթեւ ու արագ: Բացի այդ` առկա է 2 տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս տեսազանգեր կատարելու: Շնորհիվ նոր` A-5 պրոցեսորի` iPad 2-ը զգալիորեն հզոր է իր նախորդից, առանց լիցքավորման աշխատում է 10 ժամ:




























