«Այլատյացության տարր» է նկատել «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Անակլիա առողջարանի բացմանն ունեցած ելույթում:
Կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքով, նախագահը, փեռքով ցույց տալով Աբխազիայի կողմը, ասել էր, թե այնտեղ «մոնղոլոիդների հետնորդներ եւ բարբարոսներ» են ապրում, իսկ սահմանի այս կողմում` «հնագույն քաղաքակրթություն է»: Ընդ որում, ըստ Ստեփանյանի, հայտնի չէ, թե ում նկատի ուներ Սահաշվիլին` աբխազներին, թե այնտեղ գտնվող ռուս զինվորականներին:
Առնոլդ Ստեփանյանի կարծիքով, նման արտահայտությունը այլատյացության դրսեւորում է, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: «Բազմազգ Վրաստանը» դիմել է Սահակաշվիլիին սեփական հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով:



























