Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ եվրաինտեգրման ճանապարհը կօգնի երկրին ազատ եւ ժողովրդավար մնալ: Այս մասին հայտնում է Vocea Basarabiei-ն։
«Եվրամիությունն ազատ եւ ժողովրդավար երկիր մնալու մեր հնարավորությունն է, քանի որ մենք գտնվում ենք բարդ տարածաշրջանում, որտեղ, ցավոք, երկար տարիներ անորոշություն եւ ռիսկեր կլինեն մեր ինքնիշխանության, ազատության, անկախության համար։ Մենք պետք է իրատես լինենք, ուստի Եվրամիության միջոցով մենք որպես ժողովրդավարական երկիր հզորանալու, մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, նրանց տնտեսական զարգացման եւ ավելի լավ կենսամակարդակի բարելավման հնարավորություններ ունենք»,- ասել է Սանդուն: Նա հավելել է, որ Մոլդովայի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ եվրաինտեգրման ճանապարհով ավելի արագ առաջ շարժվելու համար։





























