Եվրամիության 13 երկրներ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել են Ռուսաստանից գազի մատակարարումները։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում էներգետիկայի հարցերով Եվրոպական հանձնաժողովի տնօրինության ղեկավարի տեղակալը։
«Տասներեք երկիր մասամբ կամ ամբողջությամբ կտրված է ռուսական գազից»,- ասել է նա։
Ըստ ԵՀ տնօրինության ղեկավարի տեղակալի՝ գազի մատակարարման ընդհատումների վտանգը «շատ ուժեղ է եւ նույնիսկ ավելի ուժեղ է դառնում»։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ գազի պահեստարանների համալրվածության մակարդակը 80 տոկոսի է հասել։
Մինչ այս ԵՀ ղեկավարը հայտարարել էր, որ էներգետիկ ճգնաժամի համատեքստում էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի արտակարգ բարեփոխում է նախապատրաստվում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի թանկացումը ցույց տվեց միության էլեկտրաէներգիայի շուկայի բոլոր թերությունները։





























