Չեխիայի Հանրապետության կոալիցիոն կառավարությունը հինգշաբթի օրը բախվել է խորհրդարանի անվստահության քվեին՝ էներգետիկ ճգնաժամի հետ կապված նրա գործողությունների եւ երկրի հետախուզական գործակալություններից մեկի ղեկավարի մասնակցությամբ սկանդալի պատճառով, հաղորդում է AP-ն:
Ընդդիմությունը իշխող կոալիցիային մեղադրել է այն բանում, որ նա բավարար միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին օգնի հաղթահարել էլեկտրաէներգիայի եւ բնական գազի բարձր գները:
Կառավարությունը պնդում է, որ ներկայացրել է գալիք ձմռան ընթացքում տնային տնտեսություններին մոտ 15 000 չեխական կրոնով (611 դոլար) աջակցության ծրագիր եւ աշխատում է ֆինանսական ճնշումը թուլացնելու հետագա քայլերի մշակման ուղղությամբ:
Կառավարությունը նախատեսում է նաեւ հաջորդ շաբաթ հրավիրել Եվրամիության այլ երկրների արտակարգ նիստ՝ խնդրի լուծմանը միասնական մոտեցում ցուցաբերելու համար։ Չեխիան ներկայումս դաշինքի ռոտացիոն նախագահն է։
Առանձին հարցով ընդդիմությունը պահանջել է Արտաքին կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Պյոտր Մլեյնեկի հրաժարականը՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող գործարարի հետ ունեցած կապերի պատճառով։
Մլեյնեկը հերքում է իր մեղքը, սակայն չորեքշաբթի նա հրաժարական է տվել։ Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են նաեւ ներքին գործերի նախարար Վիտ Ռակուզանի հրաժարականը, քանի որ նա նշանակել եւ աջակցել է Մլեյնեկին:





























