Ուկրաինան 8,3 մլն եվրոյի պաշտպանական մատակարարումներ կստանա Ֆինլանդիայից։

Այսպիսով, հակամարտության սկզբից Ուկրաինային Ֆինլանդիայի պաշտպանական նվիրատվությունների ընդհանուր գումարը կհասնի 92,3 միլիոն դոլարի, հինգշաբթի հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։

«Ուկրաինայի պաշտպանական պայքարը շարունակվում է, օգնության կարիքը մեծ է»,- ասվում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենի հայտարարության մեջ, որտեղ, անվտանգության նկատառումներից ելնելով, չի ներկայացվում նյութական միջոցների նկարագրությունը եւ դրանց առաքման ժամկետները: