Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը «խաղաքար» է, որն օգտագործվում է երկրի ռազմավարական շահերը խափանելու համար, գրում է Ahval-ը։

«Մենք գիտենք, որ նրանք, ովքեր ցանկացած հնարավորության դեպքում իրենց ոտնձգություններով եւ կոպտությամբ անկարգություններ են սերմանում Էգեյան ծովում, պարզապես խաղաքար են»,- չորեքշաբթի օրը Ստամբուլում կայացած ռազմական արարողության ժամանակ ասել է Էրդողանը` նկատի ունենալով Հունաստանին:

Էրդողանը հավելել է, թե «Թուրքիան նաեւ լավ գիտի, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում երկրի շահերը խափանելու փորձեր են արվում»։