ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին լքել է Զապորոժիեի ատոմակայանի տարածքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱԷՄԳ-ի առաքելությունը՝ Գրոսիի գլխավորությամբ, հինգշաբթի ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ։ «Ռոսատոմ»-ի պատվիրակության ղեկավարը եւ ԶԱԷԿ-ի աշխատակիցները ԱԷՄԳ-ի պատվիրակությանը ուղեկցել են կայանի տարածքով եւ ցույց տվել այն հատվածները, որոնք վնասվել են ուկրաինական զորքերի գնդակոծությունների ժամանակ։
Գրոսին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը շատ տեղեկատվություն է հավաքել, «հիմնական բաները, որոնք ես ուզում էի տեսնել, տեսա»։
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտնել էր, որ ինքը մեկնելու է Էներգոդարից, իսկ պատվիրակությունը կմնա մինչեւ սեպտեմբերի 3-ը։





























