Մեր տարածաշրջանում տարածված է «դաբաղ» անունը կրող վիրուսը, որից հիվանդանում են խոշոր եղջերավոր անասունները: Այդ մասին այսօր` օգոստոսի 24-ին ասաց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Վիրուսը տարածված է եւ Թուրքիայում, եւ Ադրբեջանում եւ Իրանում, եւ Վրաստանում: Վիրուսի տարածումը Հայաստան կանխարգելելու նպատակով Թուքրիայի եւ Ադրբեջանի հետ սահմանամերջ շրջաններում ստեղծվել են բուֆերային գոտիներ, որտեղ մշտապես տարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Սակայն վերջին շրջանում Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում (մասնավորապես` Ճամբարակի շրջանի որոշ գյուղերում) կրկին գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկումներ: Ըստ Գ. Բաղիյանի` դրանք ոչ թե դաբաղի, այլ ուրիշ հիվանդությունների հետեւանք են: Մասնավորապես` Գետիկ գյուղում անկումը պայմանավորված է արյան պարազիտային հիվանդությամբ, իսկ Վահան գյուղում` էմգար հիվանդությամբ: