NASA-ի գիտնականները աստղերի նոր տեսակ են գտել` Տիեզերքի ամենասառը աստղերը:
WISE ինֆրակարմիր ուղեծրային աստղադիտարանի միջոցով նրանք այդպիսի 100 դարչնագույն թզուկների են տեսել, որոնց ջերմաստիճանը չի գերազանցում մարդու մարմնի ջերմաստիճանը: Այդ մասին հայտնել է Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում գտնվող NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից:
Հայտնաբերված երկնային մարմինները գտնվում են համեմատաբար ոչ այնքան հեռու` 9-ից 40 լուսատարի հեռավորության վրա:
Ամենափոքր դարչնագույն թզուկն իր չափերով 5-10 անգամ մեծ է Յուպիտերից: Գոյության սկզբում դրանք դեռ պահպանում են ներքին ջերմությունը, բայց ընթացքում սառում են:




























