Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են ՊՆ անձնակազմի գաղափարական աշխատանքի եւ բարոյահոգեբանական աջակցության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար գեներալ-մայոր Բեքիր Օրուջեւին։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Բեքիր Օրուջեւին բերման ենթարկելու պատճառը չի նշվում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ գեներալ-մայորը կասկածյալ է «Տերտերի գործով»։ Գեներալ-մայոր
Բեքիր Օրուջեւն նախկինում գլխավորում էր Ռազմական լիցեյը։





























