Մենք պատերազմի ժամանակ չենք պարտվում։ Մենք պարտվում ենք միայն այն ժամանակ, երբ ինքներս ենք սկսում մեզ պարտված համարել։ Այս մասին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայազգի գործարար, սոցիալական ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Նա կոչ արեց հայրենակիցներին չընկրկել եւ պահպանել հույսը։
«Երբ մարդը հույս չունի, նա այլեւս ի վիճակի չէ որեւէ բան փոխել... Շատ կարեւոր է, երբ հավատում ես սեփական ապագային, երբ հավատում ես, որ երեխադ քեզնից լավ է ապրելու։ Այդ դեպքում դու պատրաստ կլինես գնալ անել ամեն ինչի»,- ասաց Վարդանյանը։
Իսկ խաղաղության պայմանագիրը, ըստ գործարարի, ընդամենը թուղթ է.
«Այն ոչինչ չարժե, եթե դու թույլ ես։ Այդ թուղթը ոչ մի անվտանգություն չի ապահովի: Այդպիսի համաձայնագրերը շատ երկրների չեն օգնել։ Դրանց թվում կան նաեւ ամենաուժեղները... Ես հավատում եմ, որ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ հասկանան, որ նոր պատերազմն իրենց համար վերջինն է լինելու»,- պարզաբանեց Վարդանյանը։





























