Իրանի նավթային զագային ընկերության (NIOC) գլխավոր գործադիր տնօրեն Մոհսեն Խոջասթեմերը ուրբաթ ասել է, որ երկիրը նախատեսում է մինչեւ 2023թ. մարտ օրական 200 000 բարելով ավելացնել նավթի արտադրության հզորությունները։
ԻՌՆԱ-ի հետ զրույցում նա նշել է, որ դա կհանգեցնի այն բանին, որ Իրանի ընթացիկ օրացուցային տարվա ավարտին արտադրական հզորությունը կգերազանցի օրական չորս միլիոն բարելը։
Ներկայում Իրանի արտադրական հզորությունները կազմում են օրական 3,838 մլն բարել, ասել է նա։
Խոջասթեմերը նաեւ ընդգծել է երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնելու այդ ապրանքի արտահանումը եւ վերադառնալու միջազգային շուկաներ «առավելագույն հզորությամբ»։
Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ պայմանավորվածություններ են ստորագրվել Իրանի նավթային ընկերության եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ յոթ նավթագազային հանքավայրերի մշակման մասին՝ 40 մլրդ դոլար արժեքով գործարքի շրջանակում, ներառյալ 10 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը Քիշ եւ Հյուսիսային Փարս գազի հանքերում, որոնք գտնվում են Պարսից ծոցում, ինչպես նաեւ 15 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը Հարավային Փարսի ճնշման բարձրացման վերաբերյալ, որն աշխարհում ամենամեծ գազի հանքն է եւ գտնվում է Իրանի եւ Կատարի ծովային սահմանին։
NIOC-ը եւ «Գազպրոմը» կհամագործակցեն նաեւ հեղուկացված բնական գազի արտադրության նախագծերի ավարտման, ինչպես նաեւ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ բնական գազի եւ նավթամթերքների արտահանման խողովակաշարերի կառուցման եւ սվոփ-գործարքների շուրջ։





























