Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ կայցելի բալկանյան տարածաշրջան։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բելգրադում, Բաց բալկանյան նախաձեռնության ժամանակ ունեցած ելույթում, տեղեկացրել է Daily Sabah-ը։
«Ընթացիկ իրավիճակը Բոսնիա-Հերցեգովինայում առաջին տեղում է լինելու մեր օրակարգում։ Մենք չենք կարող նոր հակամարտություն թույլ տալ Բալկանների սրտում»,- ասել է Չավուշօղլուն։





























