ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է արել Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Արցախի անկախության օրն այն օրն է, երբ կարելի է տոնել 31 տարի առաջ Խորհրդային Միությունից իրենց անկախությունը հռչակած արցախցիների աննկուն ոգին։ Սակայն, ինչպես ցույց տվեցին անցած երկու տարվա վայրագությունները, անկախությունն ազատագրական պայքարի միայն սկիզբն է, իսկ Արցախը Թուրքիայից եւ Ադրբեջանից պաշտպանելու պայքարը շարունակում է պահանջել մեր ամբողջական ուշադրությունն ու աջակցությունը։

Թեեւ Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, սակայն պատերազմը, որը Ադրբեջանը վարում է վերջին երկու տարիներին Արցախի ժողովրդի, նրա մշակութային արժեքների եւ ինքնիշխանության դեմ, աներեւակայելի փորձությունների է ենթարկել ազգին։ Հայ զինվորները շարունակում են մահանալ, տասնյակներն անօրինական կերպով որպես ռազմագերիներ են պահվում, իսկ հազարավոր անմեղ քաղաքացիներ ապրում են հաջորդ հարձակման կամ ներխուժման վախով: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու եւ Ադրբեջանի չհրահրված ագրեսիան դատապարտելու համար։

Այսօր մենք հրատապ կերպով կրկնում ենք մեր կոչերը Պետդեպարտամենտին՝ օգտագործել իր դիվանագիտական ​​ուժը՝ լարվածությունը նվազեցնելու եւ Արցախի ինքնիշխանությանմ Ամերիկայի անսասան աջակցությունը ցույց տալու համար։ Կոնգրեսում ես կշարունակեմ պնդել, որպեսզի հայ ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն, Արցախին մարդասիրական եւ տնտեսական լուրջ օգնություն ցուցաբերվի եւ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում աջակցությունն ամբողջությամբ արգելվի։

Այդ գործողությունները վճռորոշ են՝ Արցախին խաղաղություն եւ ինքնորոշում գտնել օգնելու համար։

Ես միշտ կաջակցեմ Հայաստանին եւ Արցախի ժողովրդին եւ անհամբեր սպասում են այն ​​օրվան, երբ Արցախը վերջապես կարող է միջազգային ճանաչում ձեռք բերել, որից երկար ժամանակ զրկված է եղել»,- նշել է կոնգրեսականը։