Շրի Լանկայի նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապաքսան, ով հուլիսին զանգվածային բողոքի ցույցերից հետո փախել էր արտերկիր, վերադարձել է երկիր, հայտնում է BBC-ն։
Ռաջապաքսան Թաիլանդում էր ժամանակավոր վիզայով եւ տուն է վերադարձել Սինգապուրով։
Հաղորդվում է, որ օդանավակայանում նրան դիմավորել են Շրի Լանկայի որոշ նախարարներ:
Ռաջապաքսայի վերադարձը նուրբ հարց է նոր կառավարության համար, որը չի ցանկանում նոր բողոքի ցույցերը եւ պետք է ապահովի նրա անվտանգությունը։
Շրի Լանկայի ԶԼՄ-ները հայտնում են, որ կառավարությունը Գոտաբայա Ռաջապաքսայի համար Կոլոմբոյի կենտրոնում տուն է սահմանել, բայց պարզ չէ՝ նա անմիջապես այնտեղ, թե նախ պահպանվող ռազմական օբյեկտ կգնա:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ Ռաջապաքսայի՝ որպես նախկին նախագահի անվտանգությունը կապահովվի:
Շրի Լանկայի բնակիչները նրա կառավարությանը մեղադրում են կղզու պատմության մեջ ամենավատ տնտեսական ճգնաժամի մեջ: Արտարժույթի փլուզումը սննդամթերքի եւ վառելիքի խիստ պակասի հանգեցրեց։
Բողոքի ցույցերը սկսվեցին ապրիլին՝ սննդամթերքի եւ վառելիքի գների կտրուկ աճից հետո:





























