Իրանի ռազմածովային ուժերի Jamaran  կործանիչը ամերիկյան երկու ծովային ԱԹՍ է որսացել, այնուհետեւ բաց է թողել դրանք Կարմիր ծովում անվտանգ գոտի՝ որպես ծովային պատահարների կանխման միջոց, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ ասվում է, որ կործանիչը «տվյալներ հավաքող» նավերին բախվել է պլանավորված օպերացիայի ընթացքում, որն ուղղված էր նավային երթուղիների անվտանգության ապահովմանը եւ ծովահենության եւ ծովային ահաբեկչության դեմ պայքարին:

Այնուհետեւ իրանական ռազմանավը դիմելէ առագաստանավային ԱԹՍ-ների համար պատասխանատու ԱՄՆ իշխանություններին փոխել նավերի ուղղությունը՝ «ծովում վթարներն ու բախումները կանխելու համար», ասվում է հայտարարության մեջ։ Սակայն կործանիչը կրկին բախվել է ԱԹՍ-ներին, նավերի վարքագիծը վերահսկելու ԱՄՆ իշխանություններին ուղղված կոչերը մի քանի անգամ անտեսվել են։

Ամերիկյան նավերի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո իրանական նավը դրանք բաց է թողել «անվտանգության գոտի»՝ «ծովային անվտանգության հաստատման» համար, ինչից հետո այնտեղ գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի ստորաբաժանումները որսացել են դրոնները։