«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Բամբակաշատում, Մալիշկայում, Մրգաշատում, Նալբանդյանում, Փանիկում, Սառնաղբյուրում, Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաեւ Արմավիր եւ Տավուշ գյուղերում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 57-ի:

Այսպիսով, «ԱրմենՏել» ընկերությունն անցած տարվա ընթացքում կրկնապատկել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: 

«Երկրի լարային ենթակառուցվածքներում ներդրումները եւ արդիականացման գործընթացը պայմանավորված է «ԱրմենՏել» ընկերության ձգտումով ապահովելու շրջանների բնակիչներին ոչ միայն հուսալի ֆիքսված հեռախոսակապով, այլ նաեւ որակյալ ինտերնետով: Հենց այս նպատակով Հայասատանի միասնական օպերատորը զարգացնում է լարային ցանցը հասցնելով այն նոր քաղաքներ եւ բնակավայրեր, առաջարկելով անվճար միացում ծառայությանը, շահավետ սակագներ եւ ակցիաներ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ 2011թ-ի հունիս ամսվա վերջում «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց Hi-Line ծառայությանը միացած 100 հազարերորդ բաժանորդի մասին: