Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մի քանի ամսվա ընթացքում խաղաղ պայմանագիր նախապատրաստել եւ ստորագրել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել է նա իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։





























