ԱՄՆ-ի հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունը (Defense Advanced Research Projects Agency, DARPA) որոշել է մեկ դար հետո աստղերի վրա թռչել:
3Dnews-ը հաղորդում է, որ գործակալությունը պատրաստակամություն է հայտնել տիեզերանավի ստեղծման ուղղությամբ հետազոտությունները ֆինանսավորելու վերաբերյալ, որն ի զորու կլինի երկարատեւ թռիչք կատարել:
Նախագիծը ստացել է 100-Year Starship Study-ի անվանումը: Նախնական փուլում մրցույթ է հայտարարվելու տիեզերանավի ստեղծման առավել իրական նախագծի համար: Ընթացիկ տարվա նոյեմբերի 11-ին (11.11.11թ.) հաղթողին շնորհվելու է 500 ԱՄՆ դոլար արժողությամբ գրանտ:
Նշենք, որ DARPA-ն աշխարհին ինտերնետ է նվիրել, որը եւս զարգացման սկզբնական շրջանում քչերին էր ոգեւորում: Մնում է հուսալ, որ ամերիկյան վարչության նոր ձեռնարկումը աշխարհում կրկին գլոբալ փոփոխությունների սկիզբ կդառնա:




























