Ադրբեջանում Լիբիայի դեսպանությունում բարձրացվել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի դրոշը:

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը ճանաչել է թվով 30 երկիր, հաղորդում է AZE.az-ը` վկայակոչելով Ադրբեջանում Լիբիայի դեսպանությունը:

Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը երկու օրվա ընթացքում իր կենտրոնակայանը Բենգազիից կտեղափոխի մայրաքաղաք Տրիպոլի, հայտնել է Ահմեդ Բանին` Քադաֆիի զինված ուժերի ընդիմադիրների ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նախօրեին ապստամբները ներխուժել էին Քադաֆիի նստավայր: Սակայն նա այնտեղ չէր եղել: