Օգոստոսի 22-ին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբեում կայացել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության եւ այդ երկրի ղեկավարության բանակցությունները: Դրանց արդյունքում համատեղ հայտարարություն է ստորագրվել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հարավային Սուդանի Հանրապետությունը անկախ պետություն է ճանաչվել հանրաքվեի միջոցով` ձայների ճնշող առավելությամբ: Անկախությունը հռչակվել է հուլիսի 9-ին:




























