Ադրբեջանի հարավում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է, զոհվել է 8 մարդ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Լենքորան-Լերիք ավտոճանապարհին, որն անցնում է Գյունեշլի գյուղի տարածքով։
Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ վթարի պահին ավտոբուսում եղել է 50 մարդ։ Տուժածներին տեղափոխում են շրջանի հիվանդանոց։





























