Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն Արցախում շարունակում են կատարել հրադադարի ռեժիմի վերահսկման եւ մոնիթորինգի առաջադրանքները։ Այս մասին նշվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի Peacekeeper Telegram-ալիքում։

«Նրանք քաղաքացիական ավտոտրանսպորտի, սահմանամերձ շրջանների բնակիչների, ինչպես նաեւ պարենի եւ տարբեր ապրանքների տեղափոխման շուրջօրյա անվտանգություն են ապահովում։ Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղությունն է»,- ասված է հաղորդագրությունում, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակված։