Նրանց, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել հեռուստացույցի առաջ, ինչպես պարզվում է, վտանգ է սպառնում: Եթե մարդը հեռուստացույցի առաջ անց է կացնում օրական միջինը 6 ժամ` դիտելով սերիալներ, թոք-շոուներ, նորություններ եւ այլ հաղորդումներ, նա կրճատում է իր կյանքը 5 տարով, հաշվել են գիտնականները:
«Հեռուստաէկրանի առաջ անցկացրած ժամանակը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ առողջության վրա: Հեռուստացույց դիտելու ամեն ժամը կարող է կրճատել հեռուստադիտողի կյանքը 22 րոպեով»,- պատմել են British Journal of Sports Medicine-ում հրապարակված հոդվածի հեղինակները` Ավստրալիայի Queensland համալսարանի փորձագետները: Այս մասին հաղորդել է Yтро.ru-ն:




























