Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:
ՀՀ ՊՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4–ին ՀՀ ՊՆ–ն կրկրին հերքել էր ադրբեջանական կողմի տարածած լուրը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ասել էին, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:





























