Ավելի քան 30 արտասահմանյան լրագրողներ շրջափակման են ենթարկվել Տրիպոլիի «Ռիքսոս» հյուրանոցում օգոստոսի 23-ի գիշերը:
Լիբիական առաջնորդին հավատարիմ զինյալների կողմից գերեւարվածների մեջ են BBC-ի, Sky-ի, CNN-ի, Fox-ի, Reuters-ի, Associated Press-ի եւ չինական հեռուստաընկերության լրագրողները:
Լրագրողներին գերեւարել են Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի հանրության առջեւ հայտնվելու պահին: Իրենք` լրագրողները հայտնել են, որ իրենց թույլ են տվել ալ-Իսլամի հետ փողոց դուրս գալ, նկարահանել նրան եւ դրա մասին տեղեկություն հայտնել: Այնուհետեւ լրատվամիջոցների աշխատակիցներին առաջարկել են հյուրանոց վերադառնալ: Դրանից հետո նրանց թույլ չեն տալիս լքել հյուրանոցը:
BBC-ից Մեթյու Փրայսը հայտնել է, որ հյուրանոցի միջանցքներում գնտնվող զինյալները ոչ ոքի թույլ չեն տալիս դուրս գալ հյուրանոցի սահմաններից:




























