Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Թայվանը սկսել են աստիճանաբար հրաժարվել Ռուսաստանից ածխից, սակայն դեռեւս չեն կարողանում դա ամբողջությամբ անել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով մաքսային վիճակագրությունը։

Ճապոնիան եւ Թայվանն արագ կրճատում են մատակարարումները: Առաջինը գնել է 8,4 միլիոն տոննա ածուխ, ինչը 25 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Թայվանը ներմուծումը կրճատել է 33,3 տոկոսով։

Ճապոնիան արդեն հայտարարել է, որ նախատեսում է ամբողջությամբ արգելել ռուսական ածխի ներկրումը։ Հարավային Կորեան ցանկանում է 1,5 անգամ ավելացնել Ավստրալիայից մատակարարումները՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։