ԱԷՄԳ-ի մասնագետները հեռացել են Զապորոժիեի ԱԷԿ-ից, կայանում մնացել է երկու դիտորդ, տեղեկացրել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» զապորոժյան շարժման նախագահ, տարածաշրջանի նոր ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«ԱԷՄԳ-ի առաքելության անդամներն այժմ դուրս են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ից, այնտեղ առայժմ մնացել է երկու մարդ՝ որպես դիտորդ»,- ասել է նա «Радио КП»-ի եթերում։
«Ռոսէներգոատոմի» տեղեկատվությամբ՝ կայանից հեռացել է ԱԷՄԳ-ի չորս մասնագետ։
Գործակալության պատվիրակությունը ԱԷԿ էր այցելել անցած շաբաթ։ Կայանի եւ «Ռոսատոմի» աշխատակիցները գործակալության ներկայացուցիչներին մտցրել են կայանի տարածք եւ ցույց տվել այն տեղամասերը, որոնք տուժել են ուկրաինական զորքերի հրետակոծությունից։
Գրոսիի խոսքով՝ գործակալության առաքելությունը կմնա Զապորոժիեի ԱԷԿ-ում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Նա նաեւ ասել է, որ սեպտեմբերի 6-ին ուղեւորության մասին կտեղեկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին, Էներգոդար քաղաքի կողքին։ Բլոկների թվով եւ սահմանված հզորությամբ Եվրոպայում ամենամեծ ԱԷԿ-ն է. կայանն ունի վեց էներգաբլոկ՝ ամեն մեկը 1 գիգավատ հզորությամբ։




























