Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ չէ ԶԱԷԿ-ի հարցով Թուրքիայի հնարավոր միջնորդությանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան՝ մեկնաբանելով Թուրքիայի հնարավոր միջնորդությունը ԶԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

«Հնարավոր է, որ Թուրքիան կարողանա լավ մեսիջ փոխանցել։ Այսօր կեսօրին կգնամ Անկարա, այնուհետեւ Ստամբուլ, մենք կքննարկենք այս ամենը... Թուրքիան ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում, եւ մենք նրան կոչ ենք անում շարունակել դա անել՝ դրական դերակատարություն ունենալ»,-ասել է Կոլոնան։