«Քվեմո Քարթլի հանրային տեղեկատվական կենտրոն» ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ «Կանայք եւ խաղաղությունը» կազմակերպության եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ` Բոլնիսիում կբացվի վրաց-հայկական երիտասարդական ճամբար` «Միասին` հանուն ավելի լավ ապագայի» կարգախոսով: Այս մասին հաղորդել է «Գրուզիա-online»-ը:

Նպատակն է բարձրացնել երիտասարդների գիտելիքները` երկու երկրների կարեւոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ կապեր հաստատել նրանց միջեւ, ինչը  հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ շրջանների համագործակցության համար:

Մեկ շաբաթվա ընթացքում ճամբարում կհանգստանա 20 տղա եւ աղջիկ, նրանց համար կկազմակերպվեն սեմինարներ, քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ: Նախատեսվում են մշակութային եւ մարզական միջոցառումներ: Ճամբարում կհանգստանան երիտասարդներ` Դմանիսից, Նինոծմինդայից,  Բոլնիսից (Վրաստան) եւ Նոյեմբերյանից (Հայաստան):