Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Դիլիջանում հանդիպում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղության դարաշրջանի բացման հարցը։

Աղազարյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում կոնկրետ ժամկետներ չեն նշվել, թե երբ է կնքվելու խաղաղության պայմանագիրը։

Աղազարյանը նշեց, որ Ազգային ժողովի նոր նստաշրջանի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել։