Լիբիայում 8 ամսից կայանալու են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Այդ մասին հայտարարել է Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք ժողովրդավարական կառավարում եւ արդար սահմանադրություն ենք ուզում: Սակայն ամենից ավելի մենք ցանկանում ենք վերջ դնել այն մեկուսացմանը, որում Լիբիան հայտնվել է Քադաֆիի օրոք»,- նշել է նա:
Ձալիլն ասել է, որ Մուամար Քադաֆին եւ իր կողմնակիցները պետք է կանգնեն դատարանի առջեւ: «Այդ դատը պետք է կայանա Լիբիայի տարածքում»,- ասել է նա:




























