Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին  ապատեղեկատվություն է տարածել:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայու ն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: